# title: ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ*

Ընդունված և հռչակված Ընդհանուր վեհաժողովի 
1948 թ. դեկտեմբերի 10-ի 217 A (III) բանաձևով 
 
Նախաբան 
 
Նկատի առնելով , որ մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ 
արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհում 
ազատության , արդարության և խաղաղության հիմքն է, 
նկատի առնելով , որ մարդու իրավունքների անտեսումն ու դրանց նկատմամբ 
արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը վրդովող բարբարոսական 
գործողությունների , և որպես մարդկության վեհ նպատակ հռչակված է այնպիսի աշխարհի 
ստեղծումը , որտեղ մարդիկ կվայելեն խոսքի և համոզմունքի ազատություն և զերծ կլինեն 
վախից ու կարիքից , 
նկատի առնելով , որ կարևոր է իրավական պետության կողմից մարդու 
իրավունքների պաշտպանությունը , որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու 
բռնակալության ու ճնշման դեմ ապստամբության՝ որպես վերջին միջոցի , 
նկատի առնելով ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը 
խթանելու կարևորությունը , 
նկատի առնելով , որ Միավորված ազգերի կազմակերպության ժողովուրդները 
Կանոնադրության մեջ վերահաստատել են իրենց հավատը մարդու հիմնարար 
իրավունքների , անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդու ու կնոջ 
իրավահավասարության նկատմամբ և վճռել են քաջալերել սոցիալական առաջընթացն ու 
կենսամակարդակի բարելավումն առավել ազատության պայմաններում , 
նկատի առնելով , որ անդամ պետությունները պարտավորվել են, Միավորված 
ազգերի կազմակերպության հետ համագործակցելով , հասնել մարդու իրավունքների և 
հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրանց 
պահպանման քաջալերմանը , 
նկատի առնելով , որ այդ իրավունքների ու ազատությունների ընդհանուր ըմբռնումը 
վիթխարի նշանակություն ունի այս պարտավորության լիակատար իրականացման 
համար՝